Posted in Մայրենի

Մայր ծիծեռնակ

Մի ծիծեռնակ է լինում, որը իր բույնն է հյուսում, ձագ է ունենում, ձմռանը թրչում է տաք երկրներ: Գարնանը նա վերադառնում է իր բույնը և ձագեր ունենում: Նա ամեն երեկո գնում է իր ձագերի համար ուտելիք բերելու:Մի օր, երբ ձագերին ուտելիք էր բերել, ձագերից մեկը այնքան սոված էր, որ շատ էր առաջ եկել և ընկել բնից: Մայրը երբ տեսնում է դա իսկույն թռչում է ձագի ետևից, բայց կատուն բռնում է ձագին և մտնում ամբարի տակ: Երեխաները փայտով խառնում էին ամբարի տակը այնքան մինչև կատուն  դուրս եկավ այնտեղից դունչը լպզտելով: Դա տեսնելով մայր-ծիծեռնակը թռնում ծառի ճյուղին և այնտեղից քարի նման ընկնում ու սատկում: Նա նույնպես մայր էր և չի կարողանում հաշտվել ձագուկի կորստի հետ:Ինչպես եղավ` նրանցից մեկը, գուցե ամենաբկլիկն ու անզգույշը, ավելի շատ բնից դուրս ձգվեց ու ընկավ ներքև:Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի հետևից: Բայց հենց այդ պահին, որտեղից որտեղ հայտնվեց մեր կատուն, ճանկեց փոքրիկ ճուտը և փախավ:Ծիծեռնակը սուր ծղրտոցով ընկավ կատվի հետևից` նրա շուրջը թռչկոտելով ու նրան կտցահարելով:  Բայց ապարդյուն: Կատուն փախավ և մտավ ամբարի տակ:Ծիծեռնակը կատվին տեսավ առանց ձագի, մի զիլ ծղրտաց, թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին: Այնտեղ լուռ նստեց: Հաջորդ պահին քարի պես ճյուղից ընկավ գետնին: Վազեցինք, տեսանք` մեռած է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *