Posted in Մայրենի 5րդ

Առաջադրանքներ. Մանուկ-Խան

  • Կարդա’ ավանդությունը, դուրս գրի’ր ստեղծագործության գաղափարը արտահայտող մտքերը «բանալի և կողպեք» մեթոդով:

Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։ Մանուկներից մեկը՝ մի աշխույժ և կայտառ երեխա, երբ տեսավ, որ դրանք դատաստանի են դիմում, նրանց հետևից կանչեց.

— Եզնատերը համրանա՛, եզնատերը համրանա՛։

Մանուկ-խանն այս ամենը գրել տվավ և հետո բոլորին երես առ երես բերելով՝ կարդաց ամենքի ցուցմունքները։ Սուտ վկաները սարսափի մեջ ընկան, ամանաթ ուրացողը ամոթահար եղավ։

  • Բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու դարձվածքները:

Համրանալ – լռել

Հարու – եղջերահարված

Բուն – հիմք, արմատ

Աղախնու – սոված

Խունկ – խունկ ծխելը

  • Առանձնացրո’ւ բարբառային բառերը և դիտարկի’ր:

Համրանալ, Իշիդ կապը բռնի՛ր, մի կո՛ղմ քաշվիր․ եզս գիժ է, հարու կտա

  • Ընդգծված բառերը փոխարինի’ր դրանց հոմանիշներով:

Հարու տալ – պոզահարել

Շահի – մանրադրամ

Խաշու – ջրալի կերակուր լոբով, մսով, ձավարով և այլն

Խուրջին – ուսին կամ գրաստի վրա դնելու, բրդից գործված երկաչքանի տոպրակ

Փառաշ (ֆարրաշ) – արքունիքի ստորին պաշտոնյա Վերլուծի’ր ընդգծված տողերը և վերլուծությունդ հրապարակիր քո բլոգում:

  • Դուրս գրի’ր Մանուկ-խանի հնարամտությունը բնորոշող հատվածները:

Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։ Մանուկներից մեկը՝ մի աշխույժ և կայտառ երեխա, երբ տեսավ, որ դրանք դատաստանի են դիմում, նրանց հետևից կանչեց.

— Եզնատերը համրանա՛, եզնատերը համրանա՛։

— Դո՛ւ ասա. ի՞նչ զորություն ուներ գոհարը,— հարցրեց վաճառականին։

— Իմ գոհարն այն զորությունն ուներ, որ ինչ դատարկ քսակում էլ դնեիր, իսկույն ոսկով կլցվեր,— պատասխանեց Ավագը։

— Շա՛տ բարի։ Իսկ դու ի՞նչ արիր այն գոհարը, հանձնեցի՞ր տիրոջը,— հարցրեց մեղադրվողին։

— Այո՛, հանձնել եմ,— պատասխանեց թազա հարուստը։

— Շա՛տ լավ, տարե՛ք սրան մի առանձին սենյակ և բերե՛ք վկաներից մեկին։

— Դու տեսա՞ր,— հարցրեց վկային,— որ այն մարդը այս մարդու կնոջը հանձնեց սրա ուղարկած ամանաթը։

— Այո՛,— պատասխանեց վկան։

— Ի՞նչ բան էր։

— Քար էր։

— Ի՞նչ ձև ուներ։

— Կլոր էր։

— Ի՞նչ գույնի քար էր։

— Սպիտակ։

— Ի՞նչ մեծություն ուներ։

— Ահա՛ այսչափ կլիներ,— ասաց նա՝ ցույց տալով իր ձեռքի բռունցքը։

— Թանա՛ք քսեցեք սրա ամբողջ բռունցքին, և նրանով թող դրոշմե թղթի վրա քարի մեծությունը։

Հրամանը կատարվեց։ Թազա հարուստը, սուտ վկաներ վարձելով՝ նրանց ասել էր, որ քար է եղել իր ստացածն ու տվածը, բայց մոռացել էր ասել, թե ինչպիսի՛ քար էր։

— Հիմա տարե՛ք սրան իր սենյակը և մյուս վկային բերե՛ք։

Մյուս վկան էլ ցույց տվավ, որ քարի մեծությունը մի թաթաչափ էր, ձևը տափակ էր, գույնը՝ սև։

Երրորդ վկան ցույց տվավ, որ քարի մեծությունը եղունգի չափ էր, գույնը՝ կարմիր, ձևը՝ քառանկյունի։

Մանուկ-խանն այս ամենը գրել տվավ և հետո բոլորին երես առ երես բերելով՝ կարդաց ամենքի ցուցմունքները։ Սուտ վկաները սարսափի մեջ ընկան, ամանաթ ուրացողը ամոթահար եղավ։

Բոլոր հանդիսականները միաձայն գոռացին.

— Կախեցե՜ք դրանց, կախեցե՜ք, խեղդեցե՜ք, սպանեցե՜ք։

— Սպասեցե՛ք,— ասաց Մանուկ-խանը և, դառնալով ուրացողին, ասաց.

— Այս րոպեիս ե՛տ դարձրու այս մարդի ապրանքը, և քեզ կազատեմ, եթե ոչ՝ կհրամայեմ, և իսկույն կգլխատեն քեզ։

Թագավորի մոտ գնալիս ուրացողը գոհարը տարել էր հետը, որ եթե բանը բացվի՝ ետ դարձնե։ Ծոցիցը հանեց գոհարը և տվավ Մանուկ-խանին։

  • Արդարացրո’ւ և մեղադրի’ր իշատերին:

Ես արդարացնում եմ իշատիրոջը, որովհետև նա մեղավոր չէր, որ իր հետևից եզնատերն էր գնում սպանդանոց: Իշատերը ընդհամենը ուզում էր շուկա գնալ:

Ես մեղադրում եմ իշատերին, որովհետև նա չէր լսում եզնատերին և իր ուզածը պնդում: Նա իրպատիժը ստացավ:

  • Մանրամասն նկարագրի’ր այն փողոցը, որտեղ տեղի ունեցավ միջադեպը:

Թիֆլիս քաղաքի մի փողոց էր, որտեղ կար շուկա և սպանդանոց:

  • Բնութագրի’ր թագավորին` նրա դատավճիռը վերլուծելով:

Թագավորը իմանալով, որ իշատերը չլսեց եզնատերին արդարացրեց եզնատերին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *