Posted in The

Չիչեն Իցան

Չիչեն Իցան խոշոր համակարգող կենտրոն է եղել հարավային մայաների հարթավայրերում։Չիչեն Իցան գլխավոր վարչական կենտրոնն է եղել հյուսիսային մայաների հարթավայրերում ուշ դասական շրջանից (Մ.թ. 800-900), ներառելով վերջին դասական շրջանը, մինչև հետդասական վաղ շրջան (Մ.թ. 900-1200)։Այն արտացոլում է մայաների ճարտարապետության տարբեր ոճեր, որի տարրերը դեռևս պահպանվում են կենտրոնական Մեքսիկայի, Պուուկի և այլ տարածքների տարբեր ոճերում։Չիչեն Իցան եղել է մայաների ամենամեծ քաղաքներից, նաև հավանաբար առասպելական մեծագույն քաղաքներից (տոլլաներ) մեկը, որը հիշատակվում է ավելի ուշ շրջանի մեզոամերիկյան գրականության մեջ[2]։Ենթադրվում է, որ քաղաքը ամենաբազմազան բնակչությունն է ունեցել մայաների աշխարհում, որն էլ հանդիսացել է տարածքի ճարտարապետական բազմազանության մեծագույն գործոններից մեկը[3]։Չիչեն Իցայի ավերակները դաշնային սեփականություն է համարվում, իսկ տարածքի պահպանությունն իրականացվում է Մեքսիկայի հնագիտության և պատմության ինստիտուտի կողմից։ Հուշարձաններով հողատարածքը մասնավոր կերպով սեփականացված է եղել մինչև 2010 թվականի մարտի 29-ը։ Այն գնվել է Յուկատան նահանգի կողմից[nb 1]Չիչեն Իցան Մեքսիկայի ամենաշատ այցելու ունեցող հնավայրերից է՝ տարեկան 1.4 միլիոն զբոսաշրջիկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *