Posted in Մայրենի 5րդ

իմ կարդացած գրքի մասին 📖

Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:

Ալիսը հրաշքների աշխարհում

Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):

Լուիս Քերոլ Ալիսա հրաշքների աշխարհում

Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

ինձ դուր եկավ երբ ձուկ փոստատարը թագավորական

նամակը փոխանցեց ծառա գորտին իսկ ծառա գորտը տվեց ծառա յոտնոցին իսկ ծառայոտնոցը տվեց ծառը հինգնոցին ։ Ծառահինգնոցը փոխանցեց թագավորին

Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Ալիսը, ողջամիտ բարի ու հետաքրքրասեր աղջնակ է։ Յոթնոցը հինգնոցը իր մեղավորությունը ուրիշի վրա գցող հետաքրքրասեր աշխատասեր են։

Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Ալիսա հրաշքների աշխարհում շատ ֆանտաստիկ հետաքրքիր ուսուցողական գիրք էր։ ես խորհուրդ կտավ կարդալ այդ գիրքը։

Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

Posted in Մայրենի 5րդ, իմ գրադարանը

Ալիսա հրաշքների աշխարհում🪷

Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխար- հում» վիպակը վիկտորյան մանկագրության ամենահայտնի հրաշապատում երկն է: Պատ- մության հերոսուհին՝ Ալիսը, ողջամիտ ու հետաքրքրասեր աղջնակ է, որ հեղինակի «կամքով» հայտնվում է զարմանալի անրջային մի աշխարհում՝ խոսող գազան- ների ու փետրավորների, շնչավորված թղթե զինվորիկների ստորգետնյա թագավորու- թյունում: Այստեղ ամեն ինչ սովորականից տարբեր է, արտառոց. հերոսուհուն ծանոթ խաղերի կանոններն անգամ գլխիվայր են շրջված:

Ալիսը պատրաստակամորեն ենթարկ- վում է մի շարք կերպարանափոխու– թյունների, որպեսզի ի վերջո կատարվի իր նվիրական ցանկությունը՝ հայտնվի երազային աշխարհի սքանչելի պարտեզում:

Լուիս Քերոլի անմոռանալի վիպակը միաժամանակ հեքիաթ է և խաղ. պատմու- թյան հերոսներից շատերը խաղաթղթեր են: Մինչ պատմության թղթեղեն հերոսները վարում են իրենց արտառոց, բայց որոշակի կանոններով ընթացող խաղը, Քերոլ հեղի- նակը հետևում է նրանց վիպական ժաման- ցին՝ անձամբ տրվելով զանազան բառախա- ղերի: Խաղի գլխավոր կանոնը տրամաբա- նության բացարձակ հերքումն է, լեզվական արկածախնդրությունը: