Posted in The

Գործնական աշխատան

96․ Տրված բառերից նորե՛րը կազմիր ակ, իկ, ուկ, մասնիկներով (ածանցներով)։ Այդ ածանցները ի՞նչ իմաստ են տալիս բառին։

Ա․ Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, գետ, նավ, դուռ(ն), թռչուն, խոզ, գառ(ն)։

Աստղ- աստղիկ

Արկղ – արկղիկ

Թիթեռ – թիթեռնիկ

Թերթ – թերթիկ

Գետ – գետակ

Նավ – նավակ

Դուռ – դռնակ

Թռչուն – թռչնակ

Խոզ- խոզուկ

Գառ – գառնուկ

Բ․ Հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ, որդի, տաք, հարս(ն)։

Հայր – հայրիկ

Մայր – մայրիկ

Տատ – տատիկ

00

Պապ – պապիկ

Քաղցր – քաղցրիկ

Անուշ – անուշիկ

Որդի – որդյակ

Տաք – տաքուկ

Հարս – հարսնյակ

Այդ ածանցները բառին տալիս են փոքրացնող և փաղաքշական իմաստ։

Advertisements

about:blank

REPORT THIS AD

97․ Տրված բառաշարերից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ածանցից գծիկով բաժանի՛ր։

Օրինակ՝

Ձկնիկ – ձկն (ձուկն) – իկ

Տնակ – տն (տուն) – ակ

ա) Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ(կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ։

Մկնիկ – մկն (մուկ)+իկ

Մայրիկ – մայր+իկ

Շնիկ – շն (շուն)+իկ

Փոքրիկ – փոքր+իկ

Սիրունիկ – սիրուն+իկ

Թիթեռնիկ – թիթեռ(ն)+իկ

Ծիտիկ – ծիտ+իկ

Քթիկ – քթ(ի)+կ

Տոտիկ – տոտ+իկ

Մատիկ – մատ+իկ

բ) Գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ։

Գետակ – գետ+ակ

Առվակ – առ+վ+ակ

Advertisements

about:blank

REPORT THIS AD

Որդյակ – որդի+յ+ակ

Պատանյակ – պատանի+յ+ակ

Բլրակ – բլր+ակ

գ) Գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ։

Գայլուկ – գայլ+ուկ

Գառնուկ – գառ+ն+ուկ

Ձագուկ – ձագ+ուկ

Ձիուկ – ձի+ուկ

Մարդուկ – մարդ+ուկ

98․ Սխալները գտի՛ր և ուղղի՛ր։

Օրինակ՝

Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն։ 1․ Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն։ 2․ Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն։

1․ Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին։

Բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին։

Փոքրիկ բլուրն անցիր ու կհասնես ասածս ծառին։

2․ Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել։

Ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել։

Փոքրիկ ձուկը ջրիմուռների տակ էր թաքնվել։

3․ Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը։

Քաղաքի ծայրին՝ մի տնակում, ապրում էր կախարդը։

Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տանը, ապրում էր կախարդը։

4․ Մի փոքրիկ առվակ իջնում էր սարն ի վար։

Մի առվակ իջնում էր սարն ի վար։

Մի փոքրիկ առու իջնում էր սարն ի վար։

5․ Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ։

Անտառից դուրս եկավ մի ձիուկ։

Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձի։

6․ Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ։

Հավն ածեց մի ձվիկ։

Հավն ածեց մի փոքրիկ ձու։

7․ Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները։

Քամին դես ու դեն էր քշում ամպիկները։

Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *