Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա․24.11.2021

1.6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:
761

2.6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:
167

3.4, 9, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:
940

4.9, 4, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:
409

5.Օգտվելով գնացուցակի տվյալներից՝ պատասխանի՛ր հարցերին:

ապրանք

1 հատի արժեքը
մատիտ
80 : 8 x 5
50
գրիչ
Մատիտից 10 դրամով էժան է
50-10=40
թուղթ
Մատիտից 5 անգամ էժան է
50:5=10
կավիճ
Թղթից 2 անգամ թանկ է
2×10=20
ռետին
Գրիչից 20 դրամով թանկ է
40+20=60
սրիչ
Գրիչից 2 անգամ թանկ է
40×2=80

Ա. Որքա՞ն գումար է հարկավոր 2 ռետին գնելու համար: 120
Բ. Որքա՞ն գումար է հարկավոր 3 մատիտ գնելու համար: 150
Գ. Որքա՞ն գումար է հարկավոր 5 թուղթ գնելու համար:50
Դ. Որքա՞ն գումար է հարկավոր 4 գրիչ գնելու համար:160

Posted in Մայրենի

Կաքավ

Կաքավ
Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի
Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:
Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.- Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.

  • Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:
    Կաքավը լռեց:
    Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.
    Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:
    Արծիվն ասաց՝ թող երգի՛:
    Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.
  • Կըղա՜, կըղա՜:
    Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.
  • Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

  • Հարցեր և առաջադրանքներ
    1.Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).
    ականջ չունենալ –
  • գանգատ անել – բողոքել
  • երգի հետ գլուխ չունենալ – երգից գաղափար չունենալ
  • խնդիրքի գնալ – գնալ խնդրելու
    2.Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Նշի՛ր այն հավածը, որտեղ դա երևում է:
  • Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին,
    3.Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
  • Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք հետ գլուխ չուներ
    4.Նկարագրի՛ր այս պատմության կաքավին :
  • կլորիկ, ցմփորիկ սևիկ-մևիկ, սպիտակ գծիկներով սիրունիկ։
  • 5.Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:
  • Արտերի մասին էր երգում։
    6.Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:
  • Ոչ մի բերք համեղչի լինի։
    7.Նամակ գրի՛ր արծիվ արքային:
  • Բարև արծիվ, ո՞նց ես։
  • ինչու էիր լսել մյուսթռչուններին։Ախր դու ոչ մի բան չես հասկանում երգերից։ Տեսար ինչ եղավ վերջը։