Ծաղկից առաջանում են բույսի պտուղները և սերմերը:

Սերմերով բույսը տարածվում է բնության մեջ և բազմանում:

Ցողունին ծաղիկը միանում է ծաղկակոթով: Ծաղկակոթին հաջորդում է ծաղկակալը: Ծաղկակալի վրա են դասավորված ծաղկի բոլոր մասերը:

Արտաքինից մեզ համար տեսանելի է ծաղկի ծաղկապատը:  Ծաղկապատըկազմված է բաժակաթերթերից և պսակաթերթերից: Բաժակաթերթերը կանաչ են և միասին կազմում են բաժակ:

Պսակաթերթերը ծաղկի գույնզգույն, վառվռուն թերթիկներն են, որոնք միասին կազմում են պսակ:

3403_1.jpg

Մի շարք բույսերում ծաղիկները խմբերով դասավորված են ցողունի վրա` առաջացնելով ծաղկաբույլեր:

Օրինակ

Կաղամբը, եղրևանին, ակացիան, ալոճենին, աստղածաղիկը, երեքնուկը, :

Սեռական բազմացումից հետո ծաղկի առանձին մասերից ձևավորվում է պտուղը:

Տերևներից պտղի մեջ հոսում են սննդանյութեր, որի շնորհիվ պտուղը հասունանում է: Պտուղը պաշտպանում է սերմերը անբարենպաստ եղանակից և նպաստում դրանց տարածմանը: Պտուղները լինում են շատ տարբեր` գույնով, ձևով, չափով, համով, ուտելի և ոչ ուտելի:

Պտուղները լինում են.

աՉոր` կաղին, արջընկույզ, ընկույզ և այլն:

բՀյութալի` սալոր, խնձոր, տանձ և այլն:

գ. Հատապտուղ` հաղարջ, ազնվամորի, պոմիդոր և այլն:

դ. Կորիզապտուղ` բալ, դեղձ, ծիրան և այլն:

ե. Հատիկ` գարի, ցորեն, եգիպտացորեն և այլն:

Հաճախ սերմերը շատ հեռու են ընկնում այն բույսերից, որոնց վրա նրանք հասունացել են: Դա բացատրվում է նրանով, որ պտուղները և նրանցում եղած սերմերը տարածվում են`

  • քամու միջոցով
  • ինքնացրմամբ
  • միջատների և կենդանիների շնորհիվ
  • մարդու միջամտությամբ

Այն պտուղները, որոնք պարունակում են արժեքավոր նյութեր սնունդ են հանդիսանում մարդու համար: Տվյալ բույսերը կոչվում են պտղատու բույսեր: Մարդը հատուկ աճեցնում և խնամում է այդ բույսերը, որպեսզի ստանա դրանց արժեքավոր պտուղները:

Սերմից հողում ծլում, աճում և զարգանում է նոր բույս:

Սերմը իր մեջ պարունակում է ապագա բույսի կենդանի սաղմը:

Սերմերում ևս կուտակվում են սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են սերմի սաղմին ծլելու և աճելու համար:

Օրինակ

Մեզ լավ ծանոթ ցորենի, եգիտացորենի չոր սերմերը հարուստ են սննդանյութերով: Այդ պատճառով մարդը դրանք օգտագործում է որպես սննդատեսակ:

Սերմերը միմյանցից տարբերվում են ձևով, չափով, գույնով, տարածման եղանակով:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ինչո՞ւ են վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր։

2. Ո՞ր ծաղիկներն են կոչվում երկսեռ, իսկ որո՞նք՝ միասեռ։

3. Ինչի՞ց է առաջանում պտուղը։

4. Ի՞նչ հյութալի պտուղներ գիտեք։

5. Ինչի՞ց է առաջանում սերմը։

6. Ի՞նչ մասերից է կազմված սերմը

  1. Վարսանդը և առէջները համարվում են բույսի գլխավոր մասեր, քանի որ դրանք մասնակցում են բույսի սերմագործությանը և վերարտադրությանը։
  2. Երկսեռ ծաղիկները ունեն և՛ արական, և՛ իգական մասեր, իսկ միասեռները միայն մեկ տեսակի հատված ունեն՝ կամ արական, կամ իգական։
  3. Պտուղը առաջանում է ծաղիկի բեղմնավորման արդյունքում։
  4. Դեղձ, նարնջի, մանգո, խաղող։
  5. Սերմը առաջանում է բեղմնավորումից՝ ձվաբջիջի և վառեղի միաձուլման միջոցով։
  6. Սերմը կազմված է կորիզից, հյութուց (կեղև) և ծածկից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *