1.Առանձնացրու տրված բառերի բաղադրիչները, ընդգծիր վերջածանցները:
Մայրենի, ամանեղեն, մեղմիկ, ընթերցարան, ընկերաբար, լալկան, թղթե, սրիչ, ծածկոց, իջվածք, ֆրանսուհի, հոսք:
2. Ածանցների օգնությամբ տրված բառերով կազմիր՝
ա. անձ ցույց տվող բառեր -իչ ածանցով
պատմել, թարգմանել, քննել, ուսուցանել, սրբագրել, տպագրել
բ. խնամող, որևէ բանով զբաղվող, պաշտոն կատարող անձ ցույց տվող բառեր -պան ածանցով
ուղտ, դուռ, ձի, այգի, պարտեզ, ջրաղաց, կառք,
գ. տեղի իմաստ արտահայտող բառեր -արան, -ոց, -անոց ածանցներով
ծաղիկ, դպիր, սուրճ, հյուր, գործ, հիվանդ, ճաշ, դարբին, մարզպետ, վարսավիր
3. -ակ, -իկ,-ուկ ածանցներով և տրված արմատներով կազմիր ածանցավոր բառեր:
Կամուրջ, դուռ, ձուկ, աթոռ, պանիր, սև, կղզի, մուկ, լեզու, աղջիկ, մժեղ, թիզ, բուն, գառ, խեղճ, ձոր, ձի, գետ, մարդ;
4. -ավուն վերջածանցով գունանուններ գրիր:
5. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ ածականների 6 զույգ:
Լուռումունջ, ազնիվ, մեծամիտ, չնաշխարհիկ, լռելյայն, քաջ, սրտացավ, անկեղծ, չքնաղ, գոռոզ, խիզախ, գթասիրտ:
6. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ գոյականների 6 զույգ:
Վախ, դրացի, մրրիկ, երկյուղ, երանգ, տրտմություն, փոթորիկ, կասկածանք, գույն, տարակուսանք, հարևան, թախիծ: